fbpx
Սպորտ

Գոնսալո Իգուաինն այսօր բուժզննում կանցնի «Չելսի»-ում

«Յուվենտուս»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը, որը վարձավճարով հանդես է գալիս «Միլան»-ում, մոտ է «Չելսի» տեղափոխվելուն:

Ըստ Corriere dello Sport-ի՝ 31-ամյա արգենտինացին այսօր բուժզննում կանցնի լոնդոնյան ակումբում: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Չելսի»-ն կվարձակալի Իգուաինին մինչև տարեվերջ՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Գործարքի ձևակերպման ավարտից հետո սպասվում է, որ «Միլան»-ը կհայտարարի «Ջենովա»-ի հարձակվող Կշիշտոֆ Պանտեկի տեղափոխության մասին:

Անցյալ ամռանը «Միլան»-ը «Յուվենտուս»-ից 18 մլն եվրոյով վարձակալել է Իգուաինին, որի ավարտից հետո 36 մլն եվրոյով ամբողջական տրանսֆերը գնելու պայմանով:


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ