fbpx
Ժամանց

Google Maps-ի նոր գործառույթը հնարավորություն կտա ծանոթանալ ռեստորանների ճաշատեսակներին

Google Maps ծառայությունը նոր գործառույթ է սկսում կիրառել, որի շնորհիվ օգտատերերը կկարողանան առավել մեծ ժողովրդականություն վայելող ճաշատեսակներն ընտրել ռեստորանների ճաշացանկից: Այդ մասին հաղորդվում է ընկերության բլոգում:

Գործառույթը հիմնված է մեքենայական ուսուցման վրա: Ճաշատեսակների անվանումները, որոնք տրամադրվում են Google Maps-ի օգտատարերի կողմից, ուղեկցվում են համապատասխան լուսանկարներով ու արձագանքներով:

Google Maps-ում ռեստորաններն ընտրելիս «Տեսություն» բաժնում օգտատերերը կկարողանան ծանոթանալ այցելուների տեղեկատվությանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ