fbpx
Աշխարհ

Google տեխնիկական հսկան 1 մլրդ դոլարով շենք է գնել Լոնդոնի կենտրոնում

Google տեխնիկական հսկան 1 մլրդ դոլարով շենք է գնել Լոնդոնի կենտրոնում, որի վարձակալն է ներկայում։

Google ընկերությունը, որտեղ աշխատում է 6400 մարդ Մեծ Բրիտանիայում, նախատեսում է իր գրասենյակների բազմամիլիոնանոց վերակառուցում Կենտրոնական Սենթ Ջայլս շրջանում։ «Մեզ բախտ է վիճակվել 20 տարի աշխատել Մեծ Բրիտանիայում, և Central Saint Giles զարգացման համալիրի գնումը արտացոլում է մեր անփոփոխ հավատարմությունը երկրի զարգացմանը և հաջողությանը»,- ասել է Google Alphabet մայր ընկերության ֆինանսական տնօրեն Ռութ Փորատը։

Google-ը նախատեսում է վերասարքավորել շենքը, որպեսզի այն հարմարեցվի անձնական աշխատանքին և ունենա սրահներ հիբրիդային աշխատանքի համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ