fbpx
Խորհրդարան

Գոռ Գևորգյանը կոչ է անում մտածել եկամուտների համահարթ հայտարարագրման համակարգի ներդրման մասին

Հունիսի 25-ին ԱԺ նիստի ընթացքում Հարկային օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը իր ելույթում, մեջբերելով ռուս մեծանուն հրապարակախոս և փիլիսոփա Պյոտր Չաադաևը խոսքերը, ասաց.

«Չաադաևը Ասում է՝ ես գերադասում եմ մտրակել, անգամ տխրեցնել, բայց երբևէ չփորձել խաբել իմ պետությանը, չխաբել իմ հայրենիքին»

Նա փաստարկներ նշեց, թե ինչու ներկայում գործող պրոգրեսիվ հարկումը (երբ շատ աշխատավարձ ստացողն ավելի մեծ տոկոսով հարկեր է վճարում) չի արդարացնում իրեն։ Նրա խոսքով՝ այդպիսի հարկումը ավելի վատ պայմաններ է ստեղծում ավելի բարձր արտադրողականություն ունեցող աշխատողների համար։

Գևորգյանը նշեց՝ հիմա հարկվում է աշխատավարձը, ոչ թե եկամուտը, և կոչ արեց այսօրվանից մտածել եկամուտների համահարթ հայտարարագրման համակարգի ներդրման մասին։

Պատգամավորն իր խոսքը ավարտեց՝ Ալբերտ Այնշտայնին մեջբերելով. «Երջանկության բանաձևը՝ եթե կա կամք, ապա կա նաև միջոց»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ