fbpx
Սպորտ

Գոռ Մալաքյանը վերջին պահին միացել է Հայաստանի Ազգային հավաքականին

Հայաստանի Ազգային հավաքականի կազմում Լիխտենշտեյն է մեկնում «Արարատ-Արմենիայի» հենակետային կիսապաշտպան Գոռ Մալաքյանը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վերջին շրջանում տեղ չէր գտնում Արմեն Գյուլբուդաղյանցի հայտացուցակում: Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականների հետ խաղերին հրավիրված 25 ֆուտբոլիստների թվում ևս Մալաքյանի անունը բացակայում էր:

Ֆուտբոլիստը վերջին պահին է հավաքական հրավիրվել:

Հիշեցնենք, որ առաջիկա խաղերը վնասվածքների պատճառով բաց կթողնեն Հենրիխ Մխիթարյանը, Կամո Հովհաննիսյանը, իսկ Կառլեն Մկրտչյանը բացակայում է հիվանդության պատճառով:

 

Աղբյուրը՝ www.armsport.am

Վերեվ