fbpx
Սպորտ

Եվրոպական խաղեր. Գոռ Ներսեսյանը հաղթեց թուրք մարզիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը (81 կգ) դուրս եկավ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ։

Մրցումային 6-րդ օրը Ներսեսյանը 1/4 եզրափակիչում մենամարտեց թուրք Մալկան Բայրամի հետ և 3։2 հաշվով հաղթանակ տարավ։

Այսպիսով, հայ բռնցքամարտիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Հունիսի 28-ին կայանալիք կիսաեզրափակիչում Ներսեսյանը մենամարտելու է բրիտանացի Բենջամին Ուիտակերի հետ։

Գոռ Ներսեսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ հաղթանակ էր տարել Կոսովոյի ներկայացուցիչ Արդիտ Դելիժայի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում հաղթել էր մոլդովացի Անդրեյ Չիրյակովին։

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից:

https://www.facebook.com/olypiccomarm/videos/679644715836679/?v=679644715836679

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ