fbpx
Աշխարհ

Գորբաչովը նախազգուշացրել է աշխարհին սպառնացող վտանգների մասին

Նախկին Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովն այսօր նախազգուշացրել է աշխարհին սպառնացող վտանգների մասին:

Известия թերթին տված հարցազրույցում Գորբաչովն ասել է, որ արդի աշխարհի համար սպառնալիք են միջազգային իրավունքի անտեսումը և համաշխարհային քաղաքականության ռազմականացումը:

ԽՍՀՄ վերջին ղեկավարը կարծիք է հայտնել, որ պետությունների հակամարտությունները պետք է կարգավորել բացառապես խաղաղ եղանակով՝ բանակցությունների սեղանի շուրջ:

«Իսկ ի՞նչ ունենք իրականում՝ վերջնագրեր, միջամտություն և ռազմական ներխուժումներ, և այդ ամենը՝ ՄԱԿ-ը շրջանցելով»,-ասել է Գորբաչովը:

Նրա համոզմամբ՝ այդ առումով առաջինը Միացյալ Նահանգներն է, որը վատ օրինակ է ցույց տալիս մյուս պետություններին:

«Աշխարհի խաղաղությունը վտանգված է, իրավիճակի վատթարացման օրինակը տասնամյակներ շարունակ կայունություն ապահոոված փոքր և միջին հեռահարության հրթիռների պայմանագրի չեղարկումն է: Բանակցություններ են պետք, նախևառաջ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև»,-ասել է Միխայիլ Գորբաչովը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ