Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել WarGonzo նախագծի ստեղծող Ռուսաստանի քաղաքացի, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի դեմ:
Նրան մեղադրում են սահմանի անօրինական հատման, հակապետական կոչերի և ահաբեկչության կոչերի մեջ:
«Պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 1985 թվականին ծնված Սեմյոն Վլադիմիրովիչ Պեգովը, ով հանցավոր կապի մեջ է մտել Հայաստանում և Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներում գտնվող անձանց հետ` ի հեճուկս «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի մասին» օրենքի և միգրացիոն օրենսգրքի, առանց միջազգային մակարդակով սահմանված փաստաթղթերի և պետական սահմանի անցակետերից դուրս, այսինքն` Հայաստանի տարածքով մուտք է գործել Խանքենդի և գրավված այլ բնակավայրեր», – հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից:
