Կառավարությունը կունենա 12 նախարարություն, 2 փոխվարչապետ։ Այս մասին նախագիծն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում: Այն Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ կքննարկվի խորհրդարանում՝ վերջնական հաստատում ստանալու համար։
Այս կառուցվածքային փոփոխությունն առաջին փուլն է՝ վերին օղակի կրճատումը։ Դրան հետևելու են ստորին օղակների՝ նախարարությունների ներքին կառուցվածքների կրճատումները։
Այս պահին առկա նախագծի համաձայն՝ Հայաստանի կառավարության մեջ կմտնեն հետևյալ նախարարությունները․
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
Առողջապահության նախարարություն,
Արդարադատության նախարարություն,
Արտակարգ իրավիճակների նախարարություն,
Արտաքին գործերի նախարարություն,
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
Շրջակա միջավայրի նախարարություն,
Պաշտպանության նախարարություն,
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն,
Էկոնոմիկայի նախարարություն,
Ֆինանսների նախարարություն: