fbpx
Կառավարություն

Գործադիրը չի շտապի. կառավարության կառուցվածքը կփոխվի 2 փուլով

Կառավարության կառուցվածքի փոփոխության՝ կրճատման մասին օրինագիծը Ազգային ժողով կներկայացվի ոչ թե արտահերթ, այլ հերթական նիստի ժամանակ։ Այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց վարչապետը՝ պատասխանելով ԿԳ նախարարի հարցին։

Մյուս նախարարները առաջարկեցին որոշ փոփոխություններ, որոնք վերաբերում էին առանձին նախարարությունների կառուցվածքներին, սակայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ այժմ ուզում են ֆիքսել, որ առաջին փուլում կառավարության վերին օղակները՝ նախարարությունները, կկրճատվեն։

Համաձայնության եկան, որ կլինի կառավարության կրճատումների երկրորդ փուլ, որի ժամանակ էլ կքննարկվեն նախարարությունների ներքին կառուցվածքները և կրճատումները, որոնք, ինչպես նորից արձանագրվեց, կլինեն էվոլյուցիոն ճանապարհով՝ առանց կտրուկ քայլերի։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ