fbpx
Կառավարություն

Գործադիրը հավանություն տվեց պետական մրցանակների մասին օրենքի վերաբերյալ նախագծին

Գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավա­­րու­թյան օրեն­սդրական նախա­ձեռ­նությանը:

Սահմանվել է թվով 10 պետական մրցանակ՝
1. գրականության և հրապարակախոսության ոլորտում,
2. երաժշտության և կատարողական արվեստների ոլորտում,
3. կերպարվեստի ոլորտում,
4. թատերական արվեստի ոլորտում,
5. կինոարվեստի ոլորտում,
6. ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում,
7. ճշգրիտ և բնական գիտությունների ոլորտում,
8. հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտում,
9. Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում,
10. բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար:

✅ Կառավարությունն իրավասու է սահմանելու ՀՀ մրցանակների այլ տեսակներ, որոնց շնորհման և հանձնման կարգը սահմանում է Կառավարությունը:

Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ