Ռոբերտ Լևանդովսկու գործակալը հայտնել է, որ հարձակվողը չի հեռանա «Բարսելոնայից»։
Երեկ գործակալ Պինի Զահավին, որը ներկայացնում է 35-ամյա հարձակվողի շահերը, ընթրել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ. նրանք երկարամյա ընկերական հարաբերություններ ունեն:
Երբ Զահավին դուրս էր գալիս ռեստորանից, նրան հարցրել են՝ Լևանդովսկին կհեռանա՞ թիմից։
«Իհարկե, ոչ, նա մնում է», – պատասխանել է գործակալը: Նշվում է, որ հարցը ստանալուց հետո նրա դեմքին զարմանք է նկատվել։
Այս մրցաշրջանում Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։