Գործարկվելու է Լեռնակերտի շչակը

Հրապարակող՝

Elektrashchak

Վաղը Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքում «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք է անցկացվելու։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ վարժանքն անցկացվելու է հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած հատվածում։

Ըստ աղբյուրի՝ գործարկվելու է նաև համայնքի շչակը։

ԱԻՆ-ից բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։

Ամենաթարմ