Տեղեկատվության ստուգման կենտրոնը Facebook-ի իր էջում սքրինշոթեր է տեղադրել, որոնց կից գրված է․
«Հարգելի քաղաքացիներ,
Facebook, Viber և WhatsApp հավելվածներում այսօր ակտիվորեն գործում են խարդախության մի շարք սխեմաներ։
Կոչ ենք անում չանցնել որևէ կասկածելի հղումով և չփոխանցել ձեր անձնական տվյալները, հակառակ դեպքում կկորցնեք ձեր օգտահաշիվը և կկրեք ֆինանսական կորուստներ»։
