fbpx
Առողջապահություն

18:40 8/6/2019

Գործընկերները քննարկել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու հնարավորությունը

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը Բիշքեկում (Ղրղզական Հանրապետություն) մասնակցում է «Մոնիտորինգ և գնահատում՝ բարձրացնելու խորհրդարանականների գործունեության արդյունավետությունը» թեմայով տարածաշրջանային միջխորհրդարանական համաժողովին:

Նշենք, որ միջոցառմանը հրավիրված են տարբեր երկրների ներկայացուցիչներ և պետական կառավարման որակի բարելավման ոլորտի միջազգային փորձագետներ: Համաժողովի ընթացքում քննարկվել են խորհրդարանական վերահսկողության, կառավարության ծրագրի, գործադիրի տարբեր ծրագրերի, քաղաքականությունների, ռազմավարությունների գնահատման մեխանիզմների ներդրմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ներկայացվել է կառավարության և քաղաքացիական հասարակության փոխգործակցության միջազգային փորձը:

Հովհաննես Հարությունյանն այցի շրջանակում հանդիպել է Ղրղզական Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Մադամին Կարատաևին: Գործընկերները քննարկել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու հնարավորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում համագործակցության համաձայնագիր ստորագրել` փորձի փոխանակման և մի շարք այլ ուղղություններով:

Վերեվ