fbpx
Քաղաքականություն

Ակնկալում ենք, Գորիսի այլընտրանքային ճանապարհը հնարավորինս շուտ կկառուցվի․ Հայաստանում Իրանի դեսպան

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո ձեռք է բերվել եռակողմ խաղաղության համաձայնություն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև։

«Խորհրդային միության քարտեզների համաձայն Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները պատկանում են Ադրբեջանին, սակայն համաձայնություն է ձեռք բերվել, որ մինչև սահմանազատման գործընթացի սկսվելը փոխադրամիջոցներ առանց արգելքի այս ուղղությամբ երթևեկեն»,- նշել է դեսպանը։

Բադախշան Զոհուրին հիշեցրել է, որ Գորիս Կապան ճանապարհի որոշ հատվածներում ադրբեջանցի ոստիկանները մի քանի օր է կանգնեցնում են իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին, որպես մաքսատուրք որոշակի գումարներ են գանձում իրանցի վարորդներից։

Դեսպանը նշել է, որ ադրբեջանցիները օտարերկրյա տրանսպորտային միջոցներից յուրաքանչյուր մուտքի ու ելքի համար գանձում են ճանապարհային հարկ։ Իրանական կողմը, այդ թվում՝ դեսպանատունը ջանքեր է գործադրում որպսզի հարցը հնարավորինս շուտ լուծում ստանա։

«Հայաստանի կառավարությունից ակնկալում ենք, որ Սյունքիքում Տաթևի այլընտրանքային ճանապարհը շուտ կկառուցվի և իրանցի վարորդները բեռնափոխադրումները այս ճանապարհով անվտանգ և ապահով պայմաններում կիրականացնեն»,- ասել է դեսպանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ