Հասարակություն
18:40 01/05/2020

Գորիսում 17-ամյա տղան հոսանքահարվելուց մահացել է

Մայիսի 1-ին, ժամը 15:38-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Այգեստանի փողոցի թիվ 24 տան մոտակայքում գտնվող չշահագործվող շինության տանիքում քաղաքացի է հոսանքահարվել, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Նշվում է, որ մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, Արմեն Բ.-ի (ծնված 2003 թ.) դին տեղի ուժերով իջեցրել են տանիքից:

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ