Գորիսում տնօրենը աշխատակցուհուն արգելել է մասնակցել Փաշինյանի քարոզարշավին․ հարուցվել է քրգործ

Հրապարակող՝

1623920238

Հունիսի 15-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Գորիսի բաժնում Գորիսի մշակույթի կենտրոնի աշխատակցուհիներից մեկը հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը արգելել է իրեն մասնակցելու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին՝ սպառնալով ազատել աշխատանքից:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ նախապատրաստված նյութերով ոստիկանության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Հունիսի 17-ին մշակույթի կենտրոնի տնօրենը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ամենաթարմ