fbpx
Կառավարություն

Գործադիրը 26,6 միլիոն դրամ հատկացրեց ՀՀ-ում հեռուստատեսության դաշտում աուդիտի համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 16-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից առաջին եռամսյակում հատկացնել 26,6 մլրդ դրամ Հայաստանում հեռուստաչափումներ անցկացնող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության կողմից մատուցվող ծառայության` թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության և եթերի մոնիտորինգի արժանահավատությունը և հեռուստաչափումների իրականացման մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային չափանիշներին պարզելու համար միջազգային աուդիտ անցկացնելու նպատակով:

«Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին, նպատակ ունենալով Հայաստանում մատուցել թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության և հեռուստաեթերի մոնիթորինգի ծառայություններ: Ընկերությունը գործնական կապեր է հաստատել չեխական «Մեդիառիսերչ» ընկերության հետ, որը Նիլսեն Ադմոսֆեր միջազգային ցանցի անդամ է։

«Ադմոսֆեր Արմենիայի» աշխատակիցներն անցան վերապատրաստում Նիլսեն Ադմոսֆեր ընկերության ծրագրային և տեխնիկական ստորաբաժանումներում և իրավունք ստացան շահագործել Նիլսեն Ադմոսֆերի սարքավորումները և ծրագրային միջոցները:

2016 թվականի փետրվարի 1-ից ընկերությունն արդեն վճարովի ծառայություններ է մատուցում ՀՀ-ում գործող հեռուստաընկերություններին, նրանցտրամադրելովհեռուստահաղորդումներիդիտելիությանվարկանիշները։ Ընկերության չափումների հիման վրա Հայաստանում ձևավորվում է հեռուստագովազդի շուկայական գինը և փաստացի տեղաբաշխումը՝ ըստ հեռուստաալիքների։ «ԱդմոսֆերԱրմենիա» ընկերությունը միակն է Հայաստանում, որ այսպիսի ծառայություններ է մատուցում։

Աուդիտի անհրաժեշտությունը պայմանավորված է հեռուստաշուկայի համար ընկերության կատարած որոշիչ դերով, ինչպես նաև՝ նման աուդիտ երբևէ չանցկացնելու հանգամանքով։

Աուդիտը հնարավորություն կտա պարզել ընկերության տրամադրած ծառայությունների որակը, արժանահավատությունը, և նման չափումների համապատասխանությունը միջազգային ստանդարտին։

ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը դիմել է միջազգային փորձառություն ունեցող մի շարք արտասահմանյան ընկերությունների և ստացել գնային առաջարկներ, նպատակահարմար գտնելով դիմել միջազգային աուդիտի համար ամենացածր գին առաջարկող ЗМЗА ընկերությանը, որի համար սույն որոշման նախագծով առաջարկվում է գնումներն իրականացնել ՀՄԱ գնման ձևով:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ այս որոշմամբ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին հատկացվում է մի գումար, որը նրա բյուջեի 0,35 տոկոսն է կազմում՝ 7,52 մրդ դրամի մեջ: Նա անդրադարձավ նաև գնման գործընթացին, որ այն իրականացվում է մեկ անձից գնման միջոցով. «Սա դժվար է գնահատել որպես ամենաթափանցիկ ընթացակարգը գնումը կազմակերպելու: նախա առաջարկում ենք 7,25 մլրդ դրամի մեջ այս գումարը տեղավորելու հարցը, իսկ գնման դեպքում՝ առաջարկում ենք գնալ մի քիչ ավելի թափանցիկ ճանապարհով: Բայց եթե այս փաստարկները չեն ընդունվում, և որոշվի, որ որոշումը պետք է ընդունվի այնպես, ինչպես հիմա է գրված, ապա այստեղ հաշվի առնված չեն, այն կարգավորումների պահանջները, որ այսօր գործում են: Դա նշանակում է, որ սա էլեկտրոնային համակարգում պետք է զետեղվի, ինչը նշանակում է, որ ցանկացած մեկը կարող է հայտ ներկայացնել այս նույն պայմանագրին հավակնելով: Նաև ուզում եմ նշել, որ միշտ չէ, որ ամենացածր գինը ամենալավն է»,-ասաց նախարարը:

Փաշինյանը համաձայնեց Ջանջուղազյանի հետ, որ պետք է գործընթացներն իրականացնել սովորական ընթացակարգերով: նա առաջարկեց ընդունել այս նախագիծը, սակայն չի ստորագրի, ինչև այդ հարցրեի շուրջ հավելյալ քննարկում չունենան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ