fbpx
Քաղաքականություն
13:30 29/01/2020

Գործող իշխանությունները պետք է հաշվի առնեն՝ ում հետ են մտնում դիալոգի մեջ․ Նարեկ Այվազյան

Մարտի 1-ն ու Հոկտեմբերի 27-ը առանց դրսի ուժերի անհնար կլիներ իրականացնել Հայաստանում․ Նարեկ Այվազյան

Կանաչ ճանճը՝ իշխանության ցցած քթին

Պարզ է, որ Սերժի պատվերն են անում դաշտ նետված կոռուպցիոներների կողմից վարձված անհատներն ու խմբերը, քանի որ վերջինիս գործերը շարանով գնում են դատարան: Իրավական պատիժը իր և իր հանցավոր շրջապատի համար անխուսափելի է լինելու պետության ու ժողովրդի ռեսուրսներն ու հնարավորությունները մսխելու համար: Իշխանությունը՝ Նիկոլի գլխավորությամբ, սառնասիրտ պետք է լինի և կարծես թե կա:

Շատ պարզ տեսանելի է, որ երեկվա PR ակցիաները՝ անձնական բնույթի հայհոյանքներով համեմված, միայն սադրանքի համար են արվում: Ցավալի է, որ Ոստիկանությունը և այլ իրավապահ մարմիններ հաշվի չեն առնում նմանատիպ գործերում քաղաքական մոտիվները և ուշադրություն գրավելու պլանավորած գործընթացները չվերլուծելու պատճառով լեզու են դնում կրիմինալ խմբերի համար աշխատողների բերանում: Հուսամ, որ հաշվի կառնեն այսուհետ և գործ կհարուցեն սուտ մատնության և համարժեք այլ հոդվածներով:

Ինչքան էլ դժգոհ եմ ու դեմ եմ գործող իշխանությունների վարած ու ավելի հաճախ չվարած քաղաքականություից, միևնույնն է, Սերժին, Ռոբերտին և այլ պետական հանցագործներին օրենքով պատժելը իր տրամաբանական հանգուցալուծմանը հասցնելու բոլոր գործողություններին կողմնակիցն եմ:

Միայն թե, կրկին բարձրաձայնեմ, որ գործող իշխանությունները պետք է հաշվի առնեն, թե ում հետ են մտնում դիալոգի մեջ: Սա շրջադարձային պահ է: Այսինքն, եթե մասնագիտական ու քաղաքական դիալոգներն անտեսում, արհամարհում կամ չտեսնելու են տալիս, քթները ցցած են պահում, ապա դիալոգի մեջ են մտել ու մտնելու նախկինների մոտ վարձով աշխատող, մանիպուլյացիային ու խարդավանքներին տիրապետող տղաների և աղջիկների հետ, որի պատճառով արժանանալու են ծաղրանքի ու նախատանքի մասնագիտական, քաղաքական և այլ կարևոր շերտերի կողմից, քանի որ ցցած քթերի վրա, մեղմ ասած, կանաչագույն ճանճ է նստում:

Այդ ճանճը նստած է շատերի քթերին… Մի փոքր ջանք թափեք այդ պահվածքը և տրամաբանությունը թոթափելու համար: Լայն համագործակցեք մասնագիտական ու քաղաքական խմբերի հետ:

Նարեկ Այվազյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ