Մարզեր

Գոշ գյուղի վթարից տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից․ միայն երկուսն ունեն ձեռքի կոտրվածք

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վթարի ենթարկված և հիվանդանոց տեղափոխված մեր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Տուժածներից երկուսը միայն ունեն ձեռքի կոտրվածք, վաղը կանցնեն լրացուցիչ բուժզննություն Կոտայքում կամ մայրաքաղաքում։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Դիլիջանի բժշկական կենտրոնի բուժ.անձնակազմին՝ իրենց մասնագիտական պարտականությունների հանդեպ անմնացորդ նվիրումի և մեր քաղաքացիների նկատմամբ արհեստավարժ ու սրտացավ վերաբերմունքի համար։

Առողջություն եմ մաղթում մեր ապաքինվողներին։ Անփորձանք երթևեկ բոլորիդ»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ