Ժամանց

Gossip Girl-ի շարունակությունը 2-րդ եթերաշրջանից հետո այլեւ չի նկարահանվի

HBO Max-ը կդադարեցնի Gossip Girl-ի շարունակության նկարահանումները 2-րդ եթերաշրջանից հետո: Այս մասին հայտնում է Variety-ն։

«Չնայած մենք չենք ցանկանում Gossip Girl-ի երրորդ սեզոնը թողարկել, այնուամենայնիվ մենք երախտապարտ ենք այս շոուի անբասիր ոճին, որը նոր հանդիսատես է բերել», – ասվում է հարթակում: Նախագծի փակման պատճառները չեն հաղորդվում։

Սերիալի շարունակության պրեմիերան կայացել է 2021 թվականի ամռանը։ Հետո նախագիծը հասավ «դիտումների ռեկորդային քանակի»։ 2022 թվականի դեկտեմբերին Gossip Girl-ի երկրորդ սեզոնը հայտնվեց HBO Max-ում։ Շոուի վերջին դրվագը եթեր դուրս կգա այս տարվա հունվարի 26-ին:

Gossip Girl-ի շարունակության համար հիմք է հանդիսացել Սեսիլի ֆոն Զիգեսարի գիրքը։ Նախագիծը ցույց է տալիս իրադարձություններ դպրոցականների կյանքից ինը տարի անց շոուի օրիգինալ տարբերակի ավարտից հետո, որը թողարկվել է 2007-ից 2012 թվականներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ