fbpx
Խորհրդարան

Գովազդների արդյունքում դրդում ենք ուսանողին մտածել ուսանողությունը վատնելու և ոչ թե սովորելու մասին. Սոֆյա Հովսեփյան

Այսօր Ազգային ժողովի նիստում քննարկվում է գումարի դիմաց դիպլոմային ու կուրսային աշխատանքներ գրելու ծառայությունների գովազդն արգելելու մասին նախագիծը, ինչի ժամանակ հարցեր առաջացան դրա կիրառման հնարավորության հետ կապված։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Սոֆյա Հովսեփյանը կոչ արեց հարցը դիտարկել այն կանխավարկածով, որ օրենքը կիրառվելու է։

«Առաջին կուրսի ուսանողը մտնում է բուհ և տեղյակ չէ անգամ, որ նմանատիպ գովազդներ և ծառայություններ կան։ Գովազդների արդյունքում մենք դրդում ենք առաջին կուրսի ուսանողին, որպեսզի ինքն արդեն իսկ մտածի ուսանողությունը վատնելու և ոչ թե սովորելու մասին։ Եվ երբ գովազդի արգելանքը լինի, մենք ուսանողին զերծ կպահենք այս մտածողությունից», – ասաց պատգամավորը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ