fbpx
ՏՏ
19:00 14/12/2019

Գողացել են Facebook-ի աշխատակիցերի անձնական տվյալներ պարունակող սկավառակը

Facebook ընկերության տասնյակ հազարավոր աշխատակիցների անձնական տվյալները հայտնվել են սպառնալիքի տակ, քանի որ անհայտ անձը գողացել է մի քանի կորպորատիվ կոշտ սկավառակներ ընկերության աշխատակիցներից մեկի ավտոմեքենայից։ Այս մասին տեղեկացնում են ընկերությունից։

Գողացված կոշտ սկավառակներում անձնական բնույթի տեղեկություններ կան՝ աշխատակիցների անունները, բանկային հաշվեհամարները և սոցիալական ապահովագրության համարների վերջին չորս թվերը։

Սկավառակների վրա եղել է նաև տեղեկություն դրամական պարգևատրումների մասին, ներառյալ աշխատավարձերն ու պարգևավճարները։

Միևնույն ժամանակ, ընկերության մամուլի ծառայությունից շեշտել են, որ սկավառակների վրա չի եղել տեղեկատվություն Facebook-ի օգտատերերի մասին։

Այժմ իրավապահ մարմինները հետաքննում են կոշտ սկավառակների գողության փաստը։ Աշխատակիցը, որի մեքենայից գողացել են կրիչները, ենթարկվել է կարգապահական տույժի։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ