Գողացել են Մահաթմա Գանդիի աճյունափոշին

Ամենադիտվածներ

Անհայտ անձինք Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիի հուշահամալիրից գողացել են նրա աճյունափոշին։

Ինչպես հաղորդում է BBC-ն, դեպքը տեղի է ունեցել ազգային ազատագրական շարժման առաջնորդի ծննդյան 150-ամյակի օրը։

«Նրա տարեդարձի կապակցությամբ վաղ առավոտյան բացեցի հուշահամալիրի դարպասները, իսկ երեկոյան վերադառնալիս հայտնաբերեցի, որ Գանդիի աճյունափոշին անհետացել է»,- ասել է հուշահամալիրի աշխատակիցներից մեկը:

Նրա խոսքով՝ անհայտ անձը նաև վնասել է Գանդիի պատկերով պաստառը և վրան գրել է «ազգի դավաճան»: Տեղացի ոստիկանները սկսել են գողության կասկածյալների որոնումները՝ որակելով այն որպես «Հնդկաստանի ազգային միասնությանը վնաս հասցնելու» փորձ:

1948թ. Գանդիի սպանությունից հետո նրա մարմինը դիակիզել են, աճյունափոշին մի քանի մասի են բաժանել, իսկ աճյունափոշու մի մասը տեղադրել են Հնդկաստանի Մադհյա-Պրադեշ նահանգի հուշահամալիրում։

Ամենաթարմ