Մշակույթ

Գողացել են Սալվադոր Դալիի փորագրությունը

Իսպանացի սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի «Այրվող ընձուղտը» փորագրությունը հոկտեմբերի 13-ին գողացել են Սան Ֆրանցիսկոյի (ԱՄՆ) Dennis Rae Fine Art գեղարվեստական պատկերասրահից: Այս մասին հայտնել է CBS հեռուստաընկերությունը:

Պատկերասրահի աշխատակից Ռաշադ Հոփքինսի խոսքով, որը պատահարի ժամանակ մենակ է եղել այնտեղ, ինքը մի պահ դեմքը շրջել է պատկերասրահի առաջնամասում տեղադրված Դալիի աշխատանքից, իսկ երբ հետ է շրջվել, այն արդեն տեղում չի եղել: Պատկերասրահի դիմաց տեղադրված տեսախցիկների գրանցումներում երեւում է մի մարդ, որը փախչում է՝ փորագրությունը ձեռքին:

Ինչպես նշում է CBS-ը, «Այրվող ընձուղտը» 1966 թվականի հազվագյուտ փորագրություն է: Դրա արժեքը գնահատվում է 20 հազար դոլար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ