fbpx
Իրավական

Ոստիկանները գողության ու գողության փորձի դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ մայիսի 14-ին ոստիկանության Սպիտակի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասի երկու անչափահաս բնակիչ գողություններ են արել:

«Մայիսի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նրանք կոտրել են Ուզբեկական թաղամասի տներից մեկի ավտոտնակի պատուհանի ապակին, երկու անգամ մտել և տարել են գործիքներ ու էլեկտրական շաղափ:

14-ամյա պատանիները հրավիրվել են բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:

Պարզվել է, որ նրանք, նույն ժամանակահատվածում լինգով փորձել են քանդել նույն տան փայտե պատը, սակայն չեն կարողացել գործը հասցնել ավարտին: Այնուհետև մուրճով փորձել են կոտրել ավտոտնակի դռան փականը, բայց տեսնելով հարևանին՝ փախել են։

Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ