fbpx
Քաղաքականություն

Գրանցվել է հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի հետաքրքրվածությունը. Զախարովա

Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, Մոսկվայում ապրիլի կեսերին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և ընդունված համատեղ հայտարարության մասին ամբողջական տեղեկություն է փոխանցե ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

«Մոսկովյան հանդիպման արդյունքներով գրանցվել է հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի հետաքրքրվածությունը: Խոսքը հակամարտության գոտում իրավիճակի հետագա կայունացման մասին է, մասնավորապես՝ գյուղատնտեսական աշխատանքների շրջանում, ինչպես նաև կողմերի տարածքում անազատության մեջ գտնվող անձանց հետ նրանց հարազատների տեսակցության թույլտվության ու մարդկանց միջև կոնտակտներ հաստատելու ուղղությամբ գործնական քայլեր անելու պատրաստակամության մասին»,- նշել է Զախարովան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ