fbpx
Առողջապահություն

Գրանցվել է մահվան 2 դեպք. պացիենտները 62 և 90 տարեկան են եղել. ԱՆ խոսնակ

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ում գրառում է կատարել և նոր տեղեկատվություն հայտնել Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի մասին:

«Ապրիլի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1339 դեպք, որոնցից 580-ն` առողջացած, 22-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 737 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 13373 թեստավորում:

Մահվան դեպքերի հետ կապված հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ »,- գրել է խոսնակը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ