fbpx
Աշխարհ

Գրաքննությունից հրաժարվող սոցցանցերի գործունեությունը կարող է սահմանափակվել ԵՄ-ի կողմից

Եվրամիությունը կարող է սահմանափակումներ կիրառել սոցիալական ցանցերի և հաղորդակցության այլ հարթակների դեմ, եթե նրանք հրաժարվեն բովանդակության հսկողությունից և գրաքննությունից։ Վերջիններիս նպատակ վիրտուալ տիրույթից կեղծ տեղեկությունը, ատելություն բորբոքող կոչերը և եվրոպական ժողովրդությանը սպառնացող այլ սպառնալիքները վերացնելն է: Այս մասին հայտարարել է արդյունաբերության հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը՝ ամփոփելով Բրյուսելում Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ հանդիպման արդյունքները:

«Սոցալիական ցանցերը, մասնավորապես՝ Facebook-ը, անշուշտ, պատասխանատվություն են կրում եվրոպացի օգտատերերի, ինչպես նաև մեր ժողովրդավարության առջև: Մենք շատ ենք խոսել այն մասին, որ անհրաժեշտ է լրջորեն ձեռնամուխ լինել բովանդակության լիակատար վերահսկողության ապահովմանը»,- հայտարերել է Բրետոնը։

Նրա խոսքոբ՝ եթե եվրոպական շուկայում գործող բոլոր սոցիալական ցանցերը չսկսեն կոնկրետ գործողություններ ձեռնարկել չարաշահումների դեպքում, Եվրահանձնաժողովը ստիպված կլինի ավելի խիստ միջոցներ ձեռնարկել, որոնք սահմանափակիչ բնույթ կկրեն:

Բրետոնը նաև ընդգծել է, որ Ցուկերբերգի հետ երկխոսությունը «շատ դրական» էր, և վստահություն է հայտնել, որ Facebook-ի ղեկավարը ճիշտ է հասկացել եվրոպական կարգավորիչի ազդանշանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ