fbpx
Սպորտ

Գրավիչ առաջարկը չի ստիպել Մեսսիին հեռանալ Բարսելոնայից

Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հրաժարվել է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի»։ Այս մասին հայտնում է Goal.com-ը:

Մեսսիի տեղափոխության շուրջ բանակցություններ վարելու մասին հայտարարել է անձամբ «Մանչեսթեր Սիթի»-ի սեփականատերերից Խալդուն Ալ-Մուբարաքը:

«Երբ Գվարդիոլան գլխավորեց «Մանչեսթեր Սիթի»-ն, մենք ցանկանում էինք պայմանագիր կնքել Մեսսիի հետ: Բանակցություններով զբաղվում էր անձամբ Գվարդիոլան:

Մենք Մեսսիին առաջարկել էինք 3 անգամ ավելի շատ աշխատավարձ, քան նա ստանում էր «Բարսելոնա»-ում, սակայն նա նույնիսկ չբանակցեց մեզ հետ»,- ասել է Ալ-Մուբարաքը:

Նշենք, որ Մեսսին աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է՝ տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ