fbpx
Կառավարություն

Գրիչի պատմության մեջ ոչ մի քաղաքական բովանդակություն չկա․ Ծառուկյան

Գրիչի պատմության մեջ ոչ մի քաղաքական բովանդակություն չկա։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Հրայր Թովմասյանի հեռակա բանավեճին:

Նա նշեց, որ հենց դա է պատճառը, որ հարկ չի համարում անդրադառնալ այդ թեմային։

Ինչ վերաբերում է նրան, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը մանդատը վայր դրեց Հրայր Թովմասյանի դստեր նկատմամբ ատելություն տարածելու համար, ԲՀԿ առաջնորդն ընդգծեց, որ ամիսներ առաջ ինքը նույնը ասել է, երբ հարցաքննության էին կանչել Հրայր Թովմասյանի աղջիկներին:

«Ես ասացի, որ պետք չի քաղաքականությունը մտնի ընտանիք. Ընտանիքը սրբություն է, որևէ մեկը չպետք է իրեն թույլ տա մտնել ընտանիք»,-հավելեց նա։

Դիտարկմանը, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի բանավեճը թևակոխել է արդեն անձնական տիրույթ, Ծառուկյանը քաղաքական բոլոր գործիչներին խորհուրդ տվեց երբեք ու երբեք անձնականը չխառնել քաղաքականության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ