fbpx
Մշակույթ

Հայտնի է 2022 թվականի Գրեմմի մրցանակաբաշխության հավակնորդների անունները

ԱՄՆ-ի արվեստի և ձայնագրման գիտության ազգային ակադեմիան հայտարարել է 2021 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդներին: 86 անվանակարգերում հաղթողները հայտնի կդառնան 2022 թվականի հունվարի 31-ին: Հավակնորդների ամբողջական ցանկը տեղադրված է մրցանակաբաշխության կայքում:

«Տարվա ալբոմ» անվանակարգում ներկայացված է տասը ալբոմ՝ We Are (Ջոն Բատիստ), Love For Sale (Թոնի Բենեթ և Լեդի Գագա), Justice (Ջասթին Բիբեր), Planet Her (Doja Cat), Happier Than Ever (Բիլլի Այլիշ), Back Of My Mind (HER), Montero (Lil Nas X), Sour (Olivia Rodrigo), Evermore (Taylor Swift) և Donda (Kanye West):

«Լավագույն ձայնագրություն» անվանակարգում առաջադրված են ABBA-ն՝ I Still Have in You, Ջոն Բատիստը (Freedom), Թոնի Բենեթը և Լեդի Գագան (I Get A Kick Out of You), Ջասթին Բիբերը, Դենիել Կեսարը և Գիվեոնը (Peaches), Բրենդի Կարլայլը (Right On Time), Doja Cat և SZA (Kiss Me More), Բիլլի Այլիշ (Happier Than Ever), Lil Nas X (Montero), Օլիվիա Ռոդրիգո (drivers License) և Silk Sonic (Leave The Door Open):

Տարվա երգ կոչմանը հավակնում են Bad Habits (Էդ Շիրան), A Beautiful Noise (Ալիշա Քիզ և Բրենդի Կարլայլ), drivers license (Օլիվիա Ռոդրիգո), Fight for You (H.E.R.), Happier Than Ever (Բիլլի Այլիշ), Kiss Me More (Doja Cat և SZA), Leave the Door Open (Silk Sonic), Montero (Lil Nas X) և Peaches (Ջասթին Բիբեր):

Ամենաշատ անվանակարգերում առաջադրված է ջազ երաժիշտ Ջոն Բատիստը՝ 11 անվանակարգ: Ջասթին Բիբերը, Doja Cat-ը և H.E.R.-ն առաջադրվել են ութական անվանակարգերում, Բիլլի Այլիշը և Օլիվիա Ռոդրիգոն ներկայացված են յոթ անվանակարգերում: Ռեփեր Ջեյ Զին առաջադրվել է երեք անվանակարգերում. իր ամբողջ կարիերայի ընթացքում նա 83 անգամ առաջադրվել է մրցանակի։ Սա «Գրեմմի»-ի նոր ռեկորդ է։ Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբաման ևս մեկ անվանակարգում էառաջադրվել։ Նրա «Ավետյաց երկիր» հուշերը ներկայացված է «Լավագույն խոսակցական ալբոմ» անվանակարգում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ