fbpx
Ժամանց

Գրետա Թունբերգը՝ Խաղաղության միջազգային մանկական մրցանակի դափնեկիր

Հաագայում նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Խաղաղության միջազգային մանկական մրցանակի հանձնման արարողությունը։ Այս մասին հաղորդում է The Spokesman Review-ն:

Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ դափնեկիրներ են դարձել միանգամից երկու դեռահաս՝ շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը և կամերունցի իրավապաշտպան Դիվինա Մալումը:

Թունբերգն ներկա չի եղել արարողությանը․ նա այժմ Ատլանտյան օվկիանոսով Իսպանիա է ուղևորվում՝ մասնակցելու կլիմայի վերաբերյալ ՄԱԿ-ի խորհրդաժողովին:

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը: Հուսով եմ, որ ինձ կհաջողվի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ, երբ հասնեմ ցամաք»,-նշել է Թունբերգը ներկաներին ուղղված կարճ ուղերձում:

Մալումն իր մրցանակը նվիրել է այն երեխաներին, որոնք դառնում են դաժան պատերազմական հանցագործությունների զոհեր:

«Խոստանում եմ մնալ Կամերունում և ամբողջ Աֆրիկայում այն ամենախոցելի երեխաների ձայնը, որոնք զուրկ են ձայնից»,- ընդգծել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ