Սպորտ

Գրիգոր Գրիգորյանը և Հովհաննես Մխիթարյանը պարտվեցին. Ըմբշամարտի ԱԱ

Գրիգոր Գրիգորյանը պարտվեց Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ավարտին մոտեցող ԱԱ-ի քառորդ եզրափակչում։

79 կգ քաշային ազատ ոճային ըմբիշը 1/8 եզրափակչում 0։6 հաշվով պարտվում էր վրացի ըմբիշին, սակայն 6։6 հաշվի ժամանակ կարողացավ տուշեով հաղթել Կետչաձեին։

Քառորդ եզրափակչում Գրիգորյանը 8։8 հաշվով պարտվեց ուզբեկ Ռաշիդ Կուրբանովին։ Գրիգորյանը դեռևս պահպանում է բրոնզե մեդալի համար պայքարելու շանսերը։

86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը մեկնարկային գոտեմարտում 1։11 հաշվով պարտվեց ամերիկացի ըմբիշին։ Վերջինս նույնպես պարտվել է։ Ուստի Մխիթարյանը դուրս է մնում պայքարից։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԱԱ-ից կվերադառնա առանց Տոկիո-2020-ի ուղեգրերի։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ