Կառավարություն

Գրիգորի Հայրապետովը ազատվել է ՊՊԾ պետի պաշտոնից

Գրիգորի Հայրապետովը ՀՀ վարչապետի առաջարկությամբ ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի.
Գրիգորի Հայրապետովը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից»,- նշված է նախագահի համապատասխան հրամանագրում:

Նշենք, որ Հայրապետովն այս պաշտոնին նշանակվել էր վարչապետի առաջարկությամբ 2018 թ. հունիսի 11-ին։ Մինդ այդ նա Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալն էր, առաջին բաժնի պետ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ