fbpx
Արցախ

Գրիգորի Մարտիրոսյանն աշխատանքային այցով Քաշաթաղի շրջանում էր

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Քաշաթաղի շրջանում էր:

Բերձորում առողջապահության, քաղաքաշինության և ֆինանսների նախարարների, շրջվարչակազմի ղեկավարի ուղեկցությամբ Գրիգորի Մարտիրոսյանը ծանոթացել է շրջանային բուժհաստատության ավարտական փուլի աշխատանքներին, հանձնարարականներ տվել որակի խստիվ ապահովման, հետաքրքրվել կահավորման, համապատասխան սարքավորումների ներկրման գործընթացից: Այնուհետև պետական նախարարը Աղավնո համայնքում ծանոթացել է «ԱՐԻ» ներդրումային հիմնադրամի և Արցախի կառավարության միջև կնքված պայմանագրով նոր 12 բնակելի տների շինարարության ընթացքին:

Կովսականում Գրիգորի Մարտիրոսյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են համայնքի զարգացմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը, ոստիկանության պետի տեղակալ Գագիկ Ղահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս մասին տեղեկացնում են Արցախի կառավարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ