Խորհրդարան

Գրիգորյանը դուրս եկավ «Իմ քայլից» ու հանդես կգա որպես անկախ պատգամավոր

ՀՀ ԱԺ նորընտիր պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով ստացել է «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Կարապետյանի վայր դրած մանդատը, դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից։

Այս մասին նա հայտարարեց մանդատը վերցնելուց հետո։ Գրիգորյանը տեղեկացրեց, որ հանդես է գալու որպես անկախ պատգամավոր։

Ճեպազրույցի ընթացքում կին պատգամավորը նշեց, որ այս պահին չի սատարում որևէ քաղաքական ուժի ու որևէ քաղաքական շարժման։

Գրիգորյանը հայտնեց նաև, որ խմբակցությունից դուրս գալու որոշումը կայացնելուց առաջ քննարկում է ունեցել և՛ քաղաքական թիմի, և՛ խմբակցության ղեկավարի հետ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ