fbpx
Հասարակություն

Փոխվարչապետ Գրիգորյանը խոսեց գազի գնից

Երևանում ընթացող հայ գործարարների համաժողովի ընդմիջման ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։

Նա նաև անդրադարձ կատարեց գազի գնին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում Գրիգորյանն ասել էր, որ բանակցություններ են ընթանում հիմնականում գազի գնի պահպանման ու ոչ ավելացման հետ կապված։

Գրիգորյանն այսօր նշեց, որ այս պահին կոնկրետ բան չի կարող ասել գազի հնարավոր գնի մասին։

Նա ասաց, որ հարցը արդիական է մնում Հայաստանի համար, իսկ բանակցությունների մասին ինքը կհայտնի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ «Գազպրոմը» պնդում է, թե 2013 թվականի պայմանագրով ամրագրված եկամտաբերության չափը չի բավարարում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ