fbpx
Սպորտ
15:25 22/10/2019

Գրիզմանի համար Բարսելոնան Ատլետիկոյին վճարել է 15 մլն եվրո. կողմերը ժխտում են

Անտուան Գրիզմանի տեղափոխության վերջին մանրամասներն են համաձայնեցվել «Բարսելոնա»-ի և «Աթլետիկո»-ի կողմից:

Կատալոնական ակումբը մադրիդյան թիմին 15 մլն եվրո է վճարել 28-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցությունները վաղ սկսելու համար: Այս մասին փոխանցում է AS-ն։ Ըստ պայմանագրի «Աթլետիկոն» չի հրապարակի ֆուտբոլիստի գործակալի ու «Բարսելոնայի» ներկայացուցիչների միջև խոսակցությունը, որը կարող է ապացուցել Կատալոնական ակումբի մեղքը և նրանց համար լուրջ պատժամիջոցների պատճառ դառնալ:

«Բարսելոնա»-ն նաև ստացել է «Աթլետիկոյի» միանգամից 5 ֆուտբոլիստի առաջնահերթ գնման իրավունք: Մադրիդցիների մեջբերմամբ, խոսքն ակադեմիայի ֆուտբոլիստների մասին է, սակայն չի նշվում՝ թե նրանց թվում են «Աթլետիկոյի սաներ Խոսե Մարիա Խիմենեսն ու Սաուլ Նյիգեսը: Բայց, որպեսզի «Բարսելոնան» կարողանա օգտվել այդ իրավունքից, պետք է, որ անձամբ ֆուտբոլիստները ցանկանան հեռանալ ակումբից, իսկ «Աթլետիկոն» ցանկանա վաճառել նրանց:

«Աթլետիկոն» ու «Բարսելոնան» ժխտում են, որ վճարված գումարը վերաբերում է Գրիզմանի տեղափոխությանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ