fbpx
Սպորտ

Գրիզմանի ու իմ հարաբերություններն իսկապես հրաշալի են․ Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Անտուան Գրիզմանի՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին: Այս մասին հատյնոււմ է Mundo Deportivo-ն:

«Մենք շատ ենք խոսել այդ մասին: Գրիզմանի համար դա շատ կարևոր քայլ էր, քանի որ «Բարսելոնան» թոփ ակումբ է: Ես շատ եմ գնահատում այն ամենը, ինչ նա արել է այս 5 տարվա ընթացքում: Նեղացած չեմ նրանից, ընդհակառակը՝ երախտապարտ եմ: Նրան շատ սիրում եմ: Մեր հարաբերություններն իսկապես հրաշալի են, քանի որ մոտ եմ նաև նրա ընտանիքի հետ»,- ասել է արգենտինացի մարզիչը։

Հիշեցնենք, որ Գրիզմանը հանդես է եկել մադրիդյան ակումբում 2014 թվականից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ