fbpx
Սպորտ

Գրիզմանն անչափ կարևոր խաղացող էր մեզ համար․ Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Դիեգո Սիմեոնեն խոսել է թիմի նախկին հարձակվող Անտուան Գրիզմանի մասին, որն այս ամռանը տեղափոխվել է «Բարսելոնա»:

«Գրիզմանն անչափ կարևոր խաղացող էր մեզ համար: Նա հսկայական առաջընթաց էր գրանցել և վերջին 5 տարվա ընթացքում դարձել էր ակումբի պատմության լավագույն 5 ռմբարկուներից մեկը: Երբ նա եկավ ինձ հետ զրուցելու, միանգամից զգացի, որ հեռանալու ցանկություն ունի:

Կարծում եմ՝ նա ավելի հարմար տարբերակ էր փնտրում կարիերան շարունակելու համար: Գրիզմանը երիտասարդ է և շատ տաղանդավոր: Նա յուրահատուկ անձնավորություն է, որին շատ սիրում և հարգում եմ»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում La Nacion-ը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբ էր տեղափոխվել 120 միլիոն եվրոյի դիմաց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ