fbpx
Սպորտ

Գրիզմանը չիրացրած 11-մետրանոցի մասին. Հնարավոր է չիրացրեցի, որովհետև կինս չէր հետևում հանդիպմանը

«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է Ֆրանսիայի և Ալբանիայի հավաքականների խաղում չիրացված 11-մետրանոցը (4:1):

Մինչ այդ ֆրանսիացին իրացրել էր բոլոր 11-մետրանոցները ազգային ընտրանու կազմում:

«Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել։ Չգիտեմ։ Ինչպես ավելի վաղ ասել եմ, հնարավոր է չիրացրեցի, որովհետև կինս չէր դիտում հանդիպումը:

Մենք չենք կարող գոլ խփել ամեն անգամ։ Պետք է աշխատել դրա վրա: Մեր հավաքականը ճիշտ ուղու վրա է, մենք թիմ ենք և թիմային լավ ֆուտբոլ ցույց տվեցինք։ Կարող ենք միայն ափսոսալ վերջնամասում բաց թողած գոլի համար», – ասել է Գրիզմանը։

Աղբյուրը՝ www.sports.ru

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ