fbpx
Ժամանց

Գրկախառնության միջազգային օրն է

Ամեն տարի՝ հունվարի 21-ին, աշխարհում նշվում է ամենաանսովոր տոներից մեկը՝ Գրկախառնության միջազգային օրը (National Hugging Day): Այն սկիզբ է առել 1986 թվականին ԱՄՆ-ում Գրկախառնությունների ազգային օր անվամբ, այնուհետև արագորեն տարածվել է ամբողջ աշխարհում:

Calend.ru-ն գրում է, որ ավանդույթի համաձայն՝ այս օրը կարելի է բարեկամաբար գրկախառնվել նույնիսկ անծանոթ մարդուն: Չնայած այս տոնի երիտասարդ տարիքին` այսօր դժվար է գտնել դրա հեղինակին:

Հայտնի չէ, թե ով է հեղինակել և առաջին անգամ ինչպես է նշվել հունվարի 21-ը՝ Գրկախառնության միջազգային օրը: Հայտնի չէ նաև, թե ինչու է ընտրվել հենց այս օրը:

Համարվում է, որ տոնի նախաձեռնողներն ուսանողներ են: Ըստ տարածված լեգենդի՝ բարեկամաբար գրկախառնված մարդիկ միմյանց են փոխանցում մեծ ջերմություն և դրական լիցքեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ