fbpx
Կրթություն

Գրողների միությունում տեղի ունեցավ աշակերտների հանդիպումը ժամանակակից գրողների հետ

Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի, ինչպես նաև Երևանի դպրոցների աշակերտների հանդիպումը ժամանակակից գրողների հետ:

Ուսուցիչների և աշակերտների հետ գրականության և ստեղծագործությունների մասին կարծիքներ հայտնեցին։ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողներ՝  Գոհար Գալստյանը, Հերմինե Նավասարդյանը, Գրիգը, Հասմիկ Սիմոնյանը և այլոք:

«Մենք հաճախ ենք հանդիպումներ կազմակերպում, հատկապես մարզերում, և տեսնում ենք, որ գրականություն սիրում են, ուզում են կարդալ, քննարկել, ճանաչել, վերլուծել, սա է մեր սերունդների հարստությունը: Գրքերի հանդեպ սերն ու հետաքրքրությունը դեպի գրողները պետք է պահպանել: Ցավոք, այսօր մեր հեռուստատեսությունները սեր դեպի գրականությոնը չեն քարոզում, չեն ցուցադրում այնպիսի հաղորդումներ, որոնք կավելացնեն հետաքրքրությունը դեպի գրականության նկատմամբ»-, ասաց գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ