Փետրվարի 7-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արայիկ Մ.-ին, որը բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 11.10-ին, թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է մի տղամարդու դրամապանակը, սակայն ավտոբուսից իջնելուց անմիջապես հետո բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: