fbpx
Հասարակություն

Գրքերի վաճառքների ծավալները անկում են ապրել

Հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հենց նոր խոսեցի «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ։ Երկու օր առաջ իմ կողմից բարձրաձայնած մեր գրքերի վաճառքի ծավալի 31% անկումը փոքրիկ տատանումներով բնորոշ է ամբողջ գրքի շուկային։ Երկու օր հետո կունենանք նոր ճշգրտված տվյալներ այս տարվա 11 ամիսների կտրվածքով։
Էլեկտրոնային գրքերի, աուդիոգրքերի և թղթե գրքերի էլեկտրոնային վաճառքները հաշվի են առնված։

Գիրս հուսահատված մարդու գիր չէ։ Ես պարտավոր եմ հանրությանը և իշխանությանը տեղյակ պահել ինտելեկտուալ պահանջարկի անկման մասին։

Մենք կրկնապատկել ենք մեր ներդրումները գրքի մեջ։
Ու եթե մեր կարողություները ներեն, ապա ավելի ենք մեծացնելու։
Առաջարկը մեծանում է։
Պահանջարկի մասին է խոսքը։ Ինտելեկտի պահանջարկի։
Ինչու՞ է պահանջարկը նվազում։
Ինչու՞ է պահանջարկը միայն Հայաստանում նվազում։
Ինչու՞ է պահանջարկը հետհեղափոխական Հայաստանում նվազում»։

https://www.facebook.com/armen.martirosyan.5036/posts/10218814174977706

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ