fbpx
Հասարակություն

Գրքերը վտանգավոր են ձեր ատելության ու տգիտության համար. Տարոն Սիմոնյան

ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Շատ հարցերի պատասխաններ կան, որ չես ուզում բարձրաձայնել, որովհետև չես ուզում հավատալ դրանց։ Ուզում ես անընդհատ փնտրել, որպեսզի ուրիշ, ավելի «չվնասող» պատասխաններ գտնես։

Բայց մի բան պարզ է. Էդմունդ Բյորկը ճիշտ էր, երբ ասում էր. «Չարի հաղթահանդեսի համար բավարար է, որ բարին ոչինչ չանի»։

Նույն տրամաբանությամբ կարելի է շարունակել. «Տգիտության ու ատելության հաղթահանդեսի համար բավարար է, որ գիտակ մարդիկ լռեն ու ոչինչ չանեն»։

Շարունակեք նույն տեմպով, վիրավորեք իրար, նվաստացրեք միմյանց, սեփական անկարողության մեջ մեղադրեք բոլորին, բացի ձեզնից, հայհոյեք միմյանց, ապրեք ատելության այդ վայրկենական հաճույքը, բայց հիշեք, որ այդ նույն մաղձը ապրելու է ձեզ հետ գրեթե հավերժ։

Հ.Գ. Հա, չմոռանամ հիշեցնել, որ շարունակեք ուշադրությամբ նայել ձեր շատ սիրելի այդ ատելության սերիալներն ու ձեզ հեռու պահեք գրքերից։ Գրքերը վտանգավոր են ձեր ատելության ու տգիտության համար, իսկ այդ սերիալները հաջողությամբ սնուցում են դրանց»։

https://www.facebook.com/taron.simonyan/posts/10157451225722801

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ