fbpx
Սպորտ

Գրունտային մրցաշարերի մասնակցելը չի նշանակում, որ ավարտում եմ կարիերաս.Ֆեդերեր

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը մեկնաբանել է երկու մրցաշրջանի դադարից հետո գրունտային մրցաշարերի մասնակցելու որոշումը:

«Այս որոշումս բնավ չի նշանակում, որ պատրաստվում եմ ավարտել կարիերաս և վերջին անգամ եմ մասնակցելու գրունտային մրցաշարերի: Հայտարարելով, որ մասնակցելու եմ Մադրիդի մրցարին՝ բնավ նման մտքեր չեմ ունեցել:

Պարզապես զգում եմ, որ այժմ մարմինս պատրաստ է գրունտային մրցաշարերի: Միայն այդ պատճառով եմ նման որոշում կայացրել: Չեմ ցանկանում դադար վերցնել, մտադիր եմ մրցաշրջանի երկրորդ հատվածից առաջ պահպանել ռիթմս:

Անխոս, ինձ համար հեշտ չէ խաղալ գրունտի վրա, բայց դրանում ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում: Ի վերջ, ես մեծացել եմ գրունտային կորտերում և այժմ պետք է պարզապես աստիճանաբար առաջ շարժվեմ»,- Ֆեդերերի խոսքը մեջբերել է Sport360-ը:

Հավելենք՝ Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ մասնակցելու Մադրիդի մրցաշարին, որը կայանալու է մայիսի 3-12-ը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ