Հասարակություն

ՀՀ տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է գտնվեն հայկական կողմի լիարժեք վերահսկողության ներքո. Փաշինյան

Սոչիում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպման շրջանակում տեղի է ունեցել մտքերի փոխանակում նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն այդ հարցում շատ է շահագրգռված:

«Մենք պատրաստ ենք հստակ քայլերի՝ հիմք ընդունելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը: Այդ հարցում մենք հենվում ենք նաև Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման վերաբերյալ ձեր հրամանագրի 3-րդ կետի և ձեր 2020 թվականի նոյեմբերի 9-ի ձեր տեսաուղերձի վրա, որոնցում արտահայտված են այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել:

Հարցի էությունը հետևյալն է՝ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է գտնվեն Հայաստանի Հանրապետության լիարժեք վերահսկողության ներքո և շահագործվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը պետք է իրականացնի վերոնշյալ պայմանավորվածությունների կատարման։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ